+374 98 34 99 79
tel viber whatsapp telegram
+374 33 34 99 79
tel viber whatsapp telegram
Վարձակալության և այլ ծառայությունների պատվերներն ընդունվում են այս կայքի միջոցով, հեռախոսազանգով, ինչպես նաև Super Rent A Car մեքենաների վարձույթի գրասենյակներում: Այս էջում պատվեր տեղադրելու համար կարող եք օգտագործել «Ակնթարթային հաշվիչը» կամ «Տուն / Ավտոմեքենաների վարձույթ» էջում սեղմել ձեր նախընտրած մեքենայի «Պատվիրել» կոճակը:
Հնարավոր է, սակայն Ձեր պահանջները առավելագույն բավարարելու համար ցանկալի է ամրագրումը կատարել նախօրոք:
Վարձակալության պայմանագրի օրինակը կարող եք կարդալ այստեղից:
Այս մասին մանրամասն գրված է "Վարձակալության պայմաններ" էջի 3.3 - 3.4 կետերում:
Վարձակալված ավտոմեքենան կարող են վարել միայն 22 - 70 տարեկան անձինք, ովքեր ունեն առնվազն 2 տարվա վարորդական փորձ: Ավտոմեքենաները Հայաստանի տարածքից դուրս վարել չի թույլատրվում: "Super Rent A Car" ավտովարձույթի կողմից հատուկ թույլտվության դեպքում Ավտոմեքենաները կարելի է շահագործել նաև Վրաստանի Հանրապետությունում (նվազագույնը 2 օր ժամկետով), որի համար լրացուցիչ գանձվում է 20.000 դրամ: Ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ գտնվող անձինք չեն կարող կնքել վարձակալության պայմանագիր և վարել ավտոմեքենա:
Վարձակալված ավտոմեքենաների հանձնումն ու ընդունումը կատարվում է ինչպես " Super Rent A Car " ավտովարձույթի գրասենյակներում, այնպես էլ լրացուցիչ վճարի դեպքում` Ձեր նախանշած ցանկացած այլ վայրում (այդ թվում` օդանավակայանում, Երևանում և Երևանից դուրս): Բոլոր դեպքերում անհրաժեշտ է նախօրոք համաձայնություն ձեռք բերել հանձնման-ընդունման վայրի վերաբերյալ: Մանրամասները` "Վարձակալության պայմաններ" էջի 5.2 - 5.7 կետերում:
Ավտոմեքենան վարձակալել կարող են միայն 22 - 70 տարեկան անձինք:
Վարձակալված ավտոմեքենաները հնարավոր է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, , իսկ հատուկ թույլտվության դեպքում` նաև Վրաստանի Հանրապետությունում (նվազագույնը 2 օր ժամկետով), որի համար լրացուցիչ գանձվում է 20.000 դրամ:
Մեր աշխատակիցները Ձեզ կդիմավորեն օդանավակայանում` իրենց ձեռքին ունենալով "Super Rent A Car" նշանով մեծ, գունավոր ցուցանակ: Խնդրում ենք ուշադիր լինել` օդանավակայանից դուրս գալիս:
Իհարկե, վարձակալողից բացի, ավտոմեքենան կարող են վարել նաև այլ վարորդներ, որի համար գանձվում 10.000 դրամ` վարձակալության ողջ ժամկետի համար: Վարորդներին ներկայացվող պահանջների մասին մանրամասն կարող եք կարդալ "Վարձակալության պայմաններ" էջի 2.4, 3.6 - 3.12, 6.6 և այլ կետերում:
Ավտոմեքենաների վարձակալության գները ներառում են դրանց շահագործումն առանց վազքի սահմանափակման, տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը, ինչպես նաև ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում: Գները չեն ներառում վարորդի ծառայության, վառելիքի, ավտոլվացման, ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությունների արժեքները և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների տուգանքները: Ավելի մանրամասն այս մասին կարող եք իմանալ "Վարձակալության պայմաններ" էջում:
Վճարման եղանակներին մանրամասն ծանոթանալու համար այցելեք "Վարձակալության պայմաններ" էջի 7.1- 7.6 կետերը:
Ընդհանուր առմամբ, ավտոմեքենաների ամրագրումը կատարվում է առանց կանխավճար կամ բանկային քարտի համար պահանջելու, սակայն որոշ դեպքերում հնարավոր է, որ պահանջվի կանխավճար կամ բանկային քարտի համար` ամրագրումն ապահովելու համար:
Որպես կանոն գրավի ապասառեցումը կատարվում է 14 աշխատանքային օր անց, դա կախված է նաև թողարկոզ բանկից:
Մեր ընկերությունը հաշվի է առնում Ձեր ցանկությունը` ամրագրված ավտոմեքենան տրամադրելիս, սակայն եթե ամրագրված ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, ապա Ձեզ կտրամադրվի նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ ավտոմեքենա` ոչ ավելի բարձր գնով, քան ամրագրված ավտոմեքենայի գինն է: Եթե վարձակալության օրը ընկերությունն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է պատվիրատուին տրամադրել ավտոմեքենա նշված կարգի համաձայն, ապա վճարում է նրան տուգանք վարձակալության 1 օրվա արժեքի չափով:
Ընդհանուր առմամաբ, բավական է հայտնել ամրագրման և Ձեր անձնագրի համարը, սակայն ընկերության մենեջերի աշխատանքն արագացնեոլւ նպատակաով ցանկալի է ներկայացնել նաև ամրագրման հաստատումը:
Ամրագրման մեջ որևէ փոփոխություն կատարելու համար բավական է էլեկտրոնային նամակ գրել info@rentacarsuper.com հասցեով կամ զանգահարել "Super Rent A Car" ավտովարձույթի գրասենյակներ և նշել ամրագրման համարն ու անհրաժեշտ փոփոխությունները: Եթե փոփոխությունները հնարավոր լինի կատարել, ապա Ձեզ կտրվի փոփոխված ամրագրման հաստատում: Իսկ ամրագրումից հրաժարվելու կամ սկզբնաժամկետը հետաձգելու մասին մանրամասն կարելի է կարդալ "Վարձակալության պայմաններ" էջի 2.3 կետում:
Այո, ձմռանը ավտոմեքենաները տրամադրվում են ձմեռային անիվներով: Դժվարանցանելի վայրեր մեկնելու պարագայում խորհուրդ ենք տալիս վարձակալել առջևի քարշակով կամ չորս քարշակով ավտոմեքենաներ:
Ցանկացած պատահարի, վթարի, կորստի կամ վնասի դեպքում անհապաղ այդ մասին պետք է տեղյակ պահել մեր ընկերությանը և Ոստիկանությանը, պետք է ներկայացնել օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրություն, ինչպես նաև պատահարի մասնակից մյուս կողմերի կամ վկաների մասին բավարար տվյալներ:
Անկախ նրանից խնդիրը որ պահին է առաջացել, Դուք պետք է անհապաղ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով` +(374) 98 34 99 79 +(374) 33 34 99 79 (24 ժամ): Այդ հեռախոսահամարները կան նաև ավտոմեքենայի բանալիների վրա և փաստաթղթերի ծրարի վրա:
Ձեզ մոտ պետք է լինեն վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:
Ոչ, եթե այդ մասին մինչև թռիչքի պահը հայտնեք մեր ընկերությանը, հակառակ դեպքում պարտավոր եք վճարել տուգանք վարձակալության 1 օրվա գնի չափով:
Այո, ավտոմեքենաները տրամադրվում են մաքուր և վառելիքի որոշակի քանակի լիցքավորմամբ: Նույն կերպ դրանք պետք է վերադարձնել ժամկետի ավարտին: Հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի վճարել լրացուցիչ գումար` համաձայն "Վարձակալության պայմաններ" 3-րդ էջ 2.4.8:
Անհապաղ պետք է զանգահարել "Super Rent A Car" ավտովարձույթի գրասենյակներից մեկը, տեղյակ պահել դրա մասին: Հնարավորության դեպքում ընկերության մասնագետը կտա համաձայնություն ժամկետի երկարաձգման կամ ավտոմեքենան փոխարինելու վերաբերյալ: Եթե ժամկետը հնարավոր չէ երկարաձգել կամ ավտոմեքենան փոխարինել, ապա պետք է այդ պահին հանձնեք ավտոմեքենան` ներկայանալով գրասենյակ կամ լրացուցիչ վճարի դեպքում մեր մասնագետը կմոտենա Ձեր նախանշած վայրին: Վերջնաժամկետից ուշ հանձնելու դեպքում գործում են տուգանքներ և պատասխանատվություն, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ "Վարձակալության պայմաններ" էջի 6.9-6.10 կետերում:
Ոչ, վարձով տրվող ավտոմեքենաների վրա որևէ գովազդային նշան չկա: Գովազդային նշաններ կարող են լինել միայն պատվերով ավտոբոսւների և միկրոավտոբուսների վրա:
Վարձակալված ավտոմեքենաներում անվճար տրվում են պահեստային անիվ, առաջին անհրաժեշտության գործիքներ:
Ընկերությունը վարձով տրամադրում է մանկական նստատեղ, նավիգացիոն համակարգ, շարժական ինտերնետ, ինչպես նաև վարորդի ծառայություն` վարձակալված ավտոմեքենաների համար: Մանրամասներին և գներին ծանոթանալու համար այցելեք "Այլ ծառայություններ" էջը: Մեր ընկերությունը տրամադրում է նաև այլ տրանսպորտային միջոցներ` ներկայացուցչական մեքենաներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, որոնք տրամադրվում են միայն վարորդի առկայությամբ և ներառում են նաև վառելիքի արժեքը: Այս մասին կարող եք կարդալ "Վարորդով տրանսպորտ" էջում
Մեր ընկերության ծառայություններն ավելի մատչելի են շուկայում գործող այլ ընկերություններից, ժամկետից կախված գնային համակարգն ավելի ճկուն է: Ինտերնետային էջը պատվիրատուների համար պարզ և մատչելի է, բովանդակալից է և բազմալեզու: Ներկայացված տեղեկությունները ստույգ են, սպառիչ և հաճախակի թարմացվող: Մեր ընկերությունը հաճախորդներից որպես կանոն կանխավճար չի պահանջում: Ավտոմեքենաների բազան հարուստ է, մշտապես նորացվող, ինչը թույլ է տալիս բավարարել ամենախստապահանջ հաճախորդին: Ընկերության մասնագետների փորձառությունն ու ներդրված համակարգչային ծրագրերը թույլ են տալիս գործարքները կատարել հաշված րոպեների ընթացքում:
Այո, կայքում ներկայացված նկարները իրական են և արված են մեր մեքենաներից։
+

Շնորհակալություն, դուք գրանցվեցիք մեր հայտարարություններին!!!

+

Մուտքագրված էլ․հասցեն արդեն գրանցված է։