+374 98 34 99 79
tel viber whatsapp telegram
+374 33 34 99 79
tel viber whatsapp telegram
1.1. Այս էջում "Super Rent A Car" ավտովարձույթը համարվելու է Վարձատու, իսկ նրա ծառայություններից օգտվելու համար դիմողը` Պատվիրատու:



1.2. Ավտոմեքենաների վարձակալության և մյուս ծառայությունների պատվերները ցանկալի է կատարել նախօրոք: Պատվերներն ընդունվում են ինտերնետային էջի, հեռախոսազանգի միջոցով, ինչպես նաև "Super Rent A Car" ավտովարձույթի գրասենյակում:

1.3. Ընդհանուր առմամբ, Ավտոմեքենաների ամրագրումը կատարվում է առանց կանխավճար պահանջելու, սակայն որոշ դեպքերում Վարձատուն կարող է Պատվիրատուից պահանջել կանխավճար կամ լրացուցիչ տեղեկություններ ամրագրման համար:

1.4. Ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ գտնվող անձինք չեն կարող կնքել Վարձակալության պայմանագիր և վարել Ավտոմեքենա:
2.1. Պատվիրատուն պարտավոր է ստույգ տվյալներ ներկայացնել պատվերը ձևակերպելիս եւ տվյալների հետագա փոփոխությունների մասին Վարձատուին տեղյակ պահել ծառայության մատուցումից առնվազն 5 օր առաջ:

2.2. Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված, եթե առկա է Վարձատուի կողմից տրված գրավոր հաստատումն այդ մասին կամ կնքված է պայմանագիր Ավտոմեքենայի ամրագրման մասին: Ավտոմեքենան համարվում է վարձակալված, եթե գործողության մեջ է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիրը:

2.3. Ամրագրված Ավտոմեքենայից հրաժարվելու կամ վարձակալության սկզբնաժամկետը հետաձգելու դեպքում Պատվիրատուն որևէ տուգանք չի վճարում, եթե այդ մասին գրավոր տեղեկացրել է Վարձատուին վարձակալության սկզբնաժամկետից հաշված 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք` վարձակալության 1 օրվա գնի չափով:

2.4. Այն դեպքում, երբ Պատվիրատուն` առանց նախապես զգուշացնելու կամ պատվերը չեղյալ համարելու ծանուցման, պայմանավորված ժամին չի ներկայանում ամրագրված Ավտոմեքենան ընդունելու համար, կիրառվում 3-ժամյա սպասելաժամանակ` սկսած ամրագրված Ավտոմեքենայի սկզբնաժամից, որից հետո պատվերն ինքնստինքյան համարվում է չեղարկված Վարձատուի կողմից:

2.5 Վարձակալված Ավտոմեքենան ընդունելու պահից Պատվիրատուն (կամ այն անձը ով պայմանագրով ստանձնում է ամրագրված Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը) համարվելու է Վարձակալ, իսկ Ավտոմեքենան վարողները` Վարորդներ:
3.1.Վարձակալը պետք է լինի 22 - 70 տարեկան և ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ` վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար:

3.2. Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը:

3.3. Ֆիզիկական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի վավեր վարորդական իրավունքի վկայական, վավեր անձնագիր (կամ ID card) և գրավի գումարի տրամադրման հնարավորություն (բանկային քարտով սառեցնելու, կանխիկ վճարելու միջոցով) կամ "սուպեր ծածկույթ" հավելավճար մուծելու հնարավորություն (մանրամասները` 7.2 - 7.5; 8.9 կետերում):

3.4. Իրավաբանական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի լիազորագիր պայմանագիրը կնքող կազմակերպության կողմից, լիազորված անձի անձնագիրը և վավեր վարորդական իրավունքի վկայական:

3.5.Վարձակալն իրավունք չունի ենթավարձակալության հանձնել վարձակալված Ավտոմեքենան:

3.6. Չնայած Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը, այնուամենայնիվ, եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալիցտարբեր այլ Վարորդներ, ապա նրանք նույնպես պետք է ստանան Ավտոմեքենան վարելու իրավունք Վարձատուի կողմից (այդ մասին հատուկ նշվում է վարձակալության պայմանագրում): Առանց Վարձատուի թույլտվության Վարձակալն իրավունք չունի Ավտոմեքենայի վարման իրավունք տալ որևէ այլ անձի:

3.7. Եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ ապա նրանք նույնպես պետք է լինեն 22 - 70 տարեկան, ունենան առնվազն 2 տարվա վարորդական փորձ և ներկայացնեն վավեր վարորդական իրավունքի վկայականներ: Յուրաքանչյուր լրացուցիչ վարորդի վարման իրավունք տալու համար գանձվում է լրացուցիչ գումար:

3.8. Վարձակալված Ավտոմեքենան վարելիս Վարորդը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոները: Վարորդը պատախանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար: Վարորդը Ավտոմեքենան պետք է կայանի կայանման համար թույլատրվող տարածքներում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը, միացնի հակաառևանգման համակարգը և Ավտոմեքենայում չթողնի նրա բանալիներն ու փաստաթղթերը: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ: Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալըպարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները:

3.9. Տեխնիկական անսարքություններ նկատելիս` Վարորդն անմիջապես պարտավոր է այդ մասին տեղեկացնել Վարձատուին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարորդի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները: Եթե Ավտոմեքենայի շահագործման ընթացքում ոչ Վարորդի մեղքով առաջացել են տեխնիկական անսարքություններ կամ թերություններ և Ավտոմեքենայի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, ապա նաիրավունք ունի պահանջել փոխարինել վարձակալված Ավտոմեքենան համարժեք Ավտոմեքենայով:

3.10. Վթարի, ինչպես նաև Ավտոմեքենայի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին և Ոստիկանությանը, օժանդակել օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և պատշաճ տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Վարձատուին:

3.11. Վարձակալի կամ Վարորդի կողմից երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում վերջիններս Վարձատուին որևէ պահանջ ներ¬կա¬յացնելու իրավասություն չունեն և Վարձատուն որևէ պատաս¬խանատ-վություն չի կարող կրել: Ապահովագրական ընկերությունը "Ավտոտրանսպոր¬տային միջոցների օգտագործումից բխող պատասխա¬նատվության պարտադիր ապահովագրության" պայմանագրով, "Ավտո¬կասկո ապահովագրության պայ-մանագրով" և "Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին" ՀՀ օրենքով սահմանված դեպքերում սուբրո¬գացիայի իրավունքը կարող է իրացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ:

3.12. Վարձակալի կամ Վարորդի գործողությունների (անգործության), Ապահո¬վագրության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում և Ապահովագրական ընկերությունը չի կարող Վարձատուից պահանջել ապահովագրական հատուցման գումարի վերադարձ (սուբրոգացիա):
4.1. Վարձատուն պարտավորվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 2 օրվա ընթացքում կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին եւ հավաստի տվյալներով պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին:

4.2.Վարձատուն պարտավորվում է համաձայնեցված ժամկետներում Պատվիրատուինտրամադրել ամրագրված Ավտոմեքենան: Եթե ամրագրված Ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, Վարձատուն պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա` ոչ ավելի բարձր գնով, քան ամրագրված Ավտոմեքենայի գինն է:

4.3. Եթե վարձակալության օրը Վարձատուն հրաժարվում է Պատվիրատուին տրամադրել Ավտոմեքենա նախորդ պարբերությունում նշված կարգի համաձայն, ապա վճարում է նրան տուգանք վարձակալության 1 օրվա արժեքի չափով:

4.4. Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում վարձակալված Ավտոմեքենաներում կորած կամ անհետացած անձնական իրերի համար, ինչպես նաև վարձակալված Ավտոմեքենաների ուղևորների առողջական խնդիրների համար:

4.5. Վարձատուն պարտավորվում է վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում իրականացնել վարձակալված Ավտոմեքենայի այնպիսի տեխնիկական սպասարկումը, որոնց առաջացումը պայմանավորված չէ Վարձակալի մեղավորությամբ` բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից (պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն):

4.6. Վարձատուն պարտավորվում է խելամիտ ժամկետում` անհանգստություն չպատճառելով Վարձակալին, վերացնել վարձակալված Ավտոմեքենայի թերությունները կամ տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա, եթե վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում Ավտոմեքենան խափանվել է ոչ Վարձակալի մեղքով և նրա հետագա շահագործումը դարձել է վտանգավոր:

4.7. Վարձատուն պարտավորվում է Վարձակալին տրամադրել Ավտոմեքենայի շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

4.8. Վարձակալության պայմանագրի որևէ կետի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի հետ վերցնել տրամադրված Ավտոմեքենան, միակողմանի լուծել պայմանագիրը և չվերադարձնել որևէ գումար նրան և պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար:
5.1. Վարձակալված Ավտոմեքենաները թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: "Super Rent A Car" ավտովարձույթի կողմից հատուկ թույլտվության դեպքում Ավտոմեքենաները կարելի է շահագործել նաև Վրաստանի Հանրապետությունում (նվազագույնը 2 օր ժամկետով), որի համար լրացուցիչ գանձվում է 28.000 դրամ։

5.2. Վարձակալված Ավտոմեքենաների փաստաթղթերի ձևակերպումը, հանձնումն ու ընդունումը կատարվում է ինչպես "Super Rent A Car" ավտովարձույթի գրասենյակում, այնպես էլ լրացուցիչ վճարի դեպքում Պատվիրատուի նախանշած ցանկացած այլ վայրում (այդ թվում` օդանավակայանում, Երևանում և Երևանից դուրս): Բոլոր դեպքերում Պատվիրատուն պարտավոր է նախօրոք համաձայնություն ձեռք բերել Վարձատուից Ավտոմեքենայի հանձնման և ընդունման վայրի վերաբերյալ:

5.3. "Super Rent A Car" ավտովարձույթի գրասենյակի աշխատանքային օրերն ու ժամերը` Երկուշաբթի - Շաբաթ ` 10.00 - 20.00, Կիրակի 10։00-18։00:

5.4. Կազմակերպության գրասենյակներում և Երևան քաղաքի Արաբկիր համայնքում Ավտոմեքենայի հանձնումն ու ընդունումը կատարվում է առանց հավելավճարի:

5.5. Օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 5.000 դրամ:

5.6. Երևանում կենտրոնից դուրս նախանշած հասցեում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 5.000 դրամ:

5.7. Երևանից դուրս Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալըկախված հեռավորությունից վճարում է հավելյալ գումար 250 դրամ` 1 կմ-ի համար :

5.8. Ոչ աշխատանքային ժամերին Ավտոմեքենայի հանձնում կամ ընդունում կատարելու համար Վարձակալը վճարում է հավելյա 5.000 դրամ:

5.9. Վարձակալվող Ավտոմեքենաները Վարձակալին տրամադրվում են պատշաճ վիճակում` տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի որաշակի լիցքավորմամբ: Վարձակալված Ավտոմեքենաներում անվճար տրվում են հովանոց, քարտեզ, պահեստային անիվ, առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղատուփ և կրակմարիչ: Ձմեռային ամիսներին` Ավտոմեքենաները տրամադրվում են ձմեռային անվադողերով:

5.10. Վարձակալը պարտավոր է հետևել Ավտոմեքենայի շահագործման ընդունված կանոններին և Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով:

5.11. Վարձակալը պարտավոր է վերջնաժամկետին պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ավտոմեքենան, բոլոր փաստաթղթերը, լրացուցիչ սարքավորումներն ու պարագաները:

5.12. Ավտոմեքենաները, Վարձատուին հետ վերադարձնելիս, պետք է լինեն չվնասված, տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի նույնքան լիցքավորմամբ, որքնով որ հանձնվել են Վարձակալին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարձակալի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները:

5.13. Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 5.000 դրամ:

5.14. Ավտոմեքենան վառելիքի պակաս լիցքավորմամբ Վարձատուին հանձնելու դեպքում գանձվում է լիցքավորման ծառայության վճար` վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:

5.15. Ավտոմեքենայի հանձնման և ընդունան ժամանակ Վարձակալը Վարձատուի մասնագետի հետ զննում է, տեսաձայնագրում ավտոմեքենան, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս: Ավտոմեքենայի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը մինչ Ավտոմեքենան վարձակալության ընդունելը պարտավոր է Ավտոմեքենայի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ հայտնաբերե¬լու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում կատարել հանձնման-ընդուն¬ման ակտում: Վարձակալը Ավտոմեքենայի ընդուն¬ման ժամանակ նշված թերություններից բացի հետագայում հայտնա¬բերված որևէ այլ թերության մասին հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:

5.16. Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում Վարձակալը ընդունում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշել, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները: Եթե Վարձակալը հրաժարվում է ստորագրել հանձնման-ընդունման ակտը Ավտոմեքենան հանձնելիս, ապա Վարձատուն իրավունք ունի կազմել այն երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության:

5.17. Արգելվում է Ավտոմեքենաները շահագործելիս տեղափոխել հրավտանգավոր բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ:

5.18. Արգելվում է Ավտոմեքենաներն օգտագործել մրցույթներում և շահագործել որպես քարշակ կամ որպես ուսումնական Ավտոմեքենա, տաքսի ծառայության և բեռնափոխադրման նպատակով:

5.19. Արգելվում է Ավտոմեքենաների ինքնուրույն տեխնիկական վերանորոգումը (բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից` պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն) և լրացուցիչ դետալների տեղադրումը:
6.1. Ավտոմեքենաների վարձակալության նվազագույն ժամկետը 3 օր է: Վարձակալության առավելագույն ժամկետ չի սահմանվում: Վարձակալության սկզբնաժամկետը համարվում է Ավտոմեքենան տրամադրելու պահը, իսկ վերջնաժամկետը այն հետ վերադարձնելու պահը: 1 կամ 2 օրվա վարձակալության գները ճշտել մենեջերներից։

6.2. Որքան երկար է վարձակալության ժամկետը` այնքան ցածր է վարձակալության 1 օրվա գինը: Երկարաժամկետ պատվերների, ինչպես նաև մշտական հաճախորդների համար գործում են հատուկ գներով։

6.3. Ավտոմեքենաների վարձակալության գները ներառում են դրանց տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, ԱՊՊԱ ապահովագրությունների արժեքները, ինչպես նաև Ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում:

6.4. Ավտոմեքենաների վարձակալության գները չեն ներառում վարորդի, վառելիքի, ավտոլվացման վճարները և ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները:

6.5. Վարձակալից բացի Ավտոմեքենան այլ Վարորդների կողմից վարելու իրավունքի տրամադրման համար գանձվում է 10.000 դրամ վարձակալության ողջ ժամկետի համար:

6.6. Վարձակալված Ավտոմեքենան վերջնաժամկետից շուտ հետ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում` անկախ հետ վերադարձման ժամից, այդ օրը և հաջորդ օրը հաշվարկվում են որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Վարձակալին հետ է վերադարձվում լրացուցիչ գումարն ամբողջությամբ, եթե վերջինս պայմանագրով սահմանված վերջնաժամկետից առնվազն 96 ժամ առաջ այդ մասին տեղյակ է պահել Վարձատուին, հակառակ դեպքում որևէ գումար հետ չի վերադարձվում:

6.7. Վարձակալության ժամկետը երկարաձգելու դեպ¬քում անհրաժեշտ է նախօ¬րոք տեղյակ պահել Վարձատուին և Վարձատուի կողմից համա¬ձայնություն տալու դեպքում, կնքել համա¬ձայնագիր երկարաձգման վերաբերյալ:

6.8. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, Վարձակալը վճարում է հավելավճար.
■ Մինչև 3 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով
■ 3 - 6 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով
■ 6 ժամից ավելի ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի կրկնապատիկի չափով

6.9. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելու դեպքում Վարձատուն կարող է դիտել դա որպես առևանգում և հետ վերցնել վարձակալված Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմել Ոստիկանություն` Ավտոմեքենան բերման ենթարկելու, Վարձակալինպատասխանատվության կանչելու պահանջով, ընդ որում այդ դեպքում Ավտոմեքենայում թողած իրերի պատասխանատվությունը կրում է Վարձակալը:
7.1. Վարձակալության ընդհանուր գումարը Ավտոմեքենայի վարձակալության արժեքի և պատվիրված լրացուցիչ ծառայությունների արժեքի հանրագումարն է: Վարձակալության արժեքն ամբողջությամբ վճարվում է պայմանագիրը ստորագրելու պահին: Եթե նախօրոք կատարվել է կանխավճար, ապա պայմանագիրը ստորագրելու պահին վճարվում է միայն վերջնավճարը:

7.2. Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Ավտոմեքենան հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն: Այդ նպատակով Վարձակալը պայմանա¬գիր ստորագրելու պահին պետք է ապահովի Գրավի գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում կծածկվեն վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովա¬գրական պատահար չհամարվող ծախսերն են):

7.3. Գրավի գումարը կարելի է ապահովել բանկային քարտով կամ կանխիկ դրամն ի պահ հանձնելով: Բանկային քարտի պարագայում կատարվում է Գրավի գումարի չափով սառեցում քարտից, եթե Վարձակալը չունի "սուպեր ծածկույթ" (կետ 8.9), իսկ եթե Վարձակալը ձեռք է բերել "սուպեր ծածկույթ", ապա բավական է քարտից գումար գանձելու համաձայնություն:

7.4. Եթե վարձակալված Ավտոմեքենան պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հետ է վերադարձվում Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում, և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված մասը:

7.5. Բոլոր ավտոմեքենաների համար Գրավի գումարը սահմանվում է 90.000 դրամ:

7.6. Վճարումները կարելի է կատարել կանխիկ (ՀՀ դրամով) կամ բանկային փոխանցումով: Արտարժույթով վճարումների դեպքում հիմք են ընդունվում ՀՀ ԿԲ կողմից ներկայացված արտարժույթի փոխարժեքները, որոնք կարող են տարբերվել այս կայքում ներկայացվածից՝ 1 ԱՄՆ դոլարը 400 դրամ փոխարժեքով։
8.1. Վարձակալության տրամադրվող բոլոր Ավտոմեքենաներն ապահովագրված են ԱՊՊԱ պայմաններով Հայաստանի Հանրապետության, տարածքնում, և Վարձակալը կրում է ամբողջական պատասխանատվություն ապահովագրական ընկերության նկատմամբ: Վարձակալության պայմանագիր ստորագրելով` Վարձակալը հաստատում է, որ ծանոթացել է և ընդունել է նաև ապահովագրության պայմանագրի դրույթները:

8.2. Վարձակալության հանձնված Ավտոմեքենային կամ երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը, ուղևորներին) պատճառված վնասը Ապահովագրական ընկերության կողմից չհատուցվելու դեպքում, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապահովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Ավտոմեքենային, երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Վարձակալի կողմից:

8.3. ԱՊՊԱ-ն ապահովագրվում է այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված վնասներից և տուժողի գույքին պատճառված վնասներ: Երրորդ անձնաց վնասները փոխհատուցվում են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության տարածքներում՝ անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ/եկամուտներ, ինչպես նաև` տուժողի մահ - մեկ ապահովագրական պատահարի համար 3.000.000 ՀՀ դրամ տուժողի գույքին պատճառված վնասներ - առավելագույնը 1.500.000 դրամ Վրաստանի տարածքում՝ անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ / եկամուտներ, ինչպես նաև` տուժողի մահ և տուժողի գույքին պատճառված վնասներ՝ առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ` մեկ ապահովագրական պատահարի համար:

8.4. Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու դեպքում վնասների հատուցման պարտականություն կրում է բացառապես Վարձակալը: Վարձատուն Ավտոմեքենայի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:

8.5. ԿԱՍԿՈ-ն ապահովագրում է վարձակալված Ավտոմեքենայի, վարորդի և նաև նրա ուղևորների անձնական վնասների փոխհատուցումը` ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհի, առևանգման և մյուս ապահովագրական պատահարների դեպքում` հետևյալ կերպ. ուղևորների/վարորդի անձնական վնասներ` առավելագույնը 3.000.000 դրամ Ավտոմեքենայի վնասներն ամբողջությամբ` համաձայն ապահովագրության պայմանների` բացառությամբ չփոխհատուցվող գումարը՝ 200․000 դրամ

8.6. Վարձակալը, պահպանելով վարձակալության պայմանագրի կետերը (այդ թվում ապահովագրության), էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը, եթե դրանց մասին ժամանակին տեղյակ է պահել Վարձատուին (անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանությանը):

8.7. Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Վարձակալը պետք է ներկայացնի օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրություն, ինչպես նաև պատահարի մասնակից մյուս կողմերի կամ վկաների մասին բավարար տվյալներ: Ոչ մի հանգամանքներում Վարձակալը չպետք է ընդունի ցանկացած երրորդ անձնաց պահանջները:

8.8. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) դրույթները, ապա ապահովագրական պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների նկատմամբ սահմանափակվում է 200000 դրամ, ընդ որում.

● Եթե ապահովագրական պատահարի մեղավոր կողմը Վարձակալն է (կամ մեղավոր կողմը բացակայում է), ապա Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը 200000 դրամի չափով;
● Եթե ապահովագրական պատահարը Վարձակալի մեղքով չէ և մեղավոր կողմը առկա է, ապա 200000 դրամը ամբողջությամբ հետ է վերադարձվում նրան:
● Ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորստի, վնասվածքի կամ Ավտոմեքենայի առևանգման, հրդեհման դեպքերում Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը 200000 դրամի չափով;

8.9. "ՍՈՒՊԵՐ ԿԱՍԿՈ"-ի գները հարկավոր է ճշտել մենեջերներից։

8.10. Եթե Վարձակալը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) որևէ դրույթ, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների, թե Վարձատուի և թե երրորդ անձանց գույքային և անձնական վնասներն ու կորուստները:
Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում եւ այլն):
+

Շնորհակալություն, դուք գրանցվեցիք մեր հայտարարություններին!!!

+

Մուտքագրված էլ․հասցեն արդեն գրանցված է։